«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ ակումբի կազմի լայնածավալ «մաքրություն» կատարել։ Պորտուգալացին չի ցանկանում իր համար թշնամական կերպար ստեղծել թիմում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
«Ռեալ Մադրիդը» պորտուգալացի մասնագետի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին հայտարարել է հունիսի 11-ին։ Մոուրինյոն իսպանական գրանդը գլխավորել է 2010-2013 թվականներին։ Նրա գլխավորությամբ «Լոս Բլանկոսը» հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի սուպերգավաթը։
Մոուրինյոյի վերջին աշխատանքը «Արքայական ակումբում» նշանակվելուց առաջ «Բենֆիկան« էր, որը 63-ամյա մարզիչը մարզել է 2025-ից 2026 թվականներին։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն