Հոդվածներ

«Ռեալը» նոր պայմաններով պայմանագիր կառաջարկի Վինիսիուսին
29.06.2026
55 0

Defensa Central-ը հաղորդում է, որ «Ռեալը» բարելավել է եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար նոր պայմանագրի առաջարկը։

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆորենտինո Պերեսը պատրաստ է բրազիլացուն տարեկան 25 միլիոն եվրո առաջարկել, ինչը նախորդ 20 միլիոն եվրոյի փոխարեն ավելի է՝ այսպիսով ձգտելով երկարաժամկետ պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։ Վինիսիուսի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 53 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փախանցման հեղինակ։ Trasnfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։

Silent Striker, Realmadrid.am 


Ամենակարդացված