Հոդվածներ

Ասենսիոն կարող է շարունակել ելույթները Իտալիայում
29.06.2026
50 0

«Ռեալի» 23-ամյա կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն հայտնվել է «Լացիոյի» դիտակետում։ Այս մասին X սոցիալակական ցանցում հայտնել է ինսայդեր Էկրեմ Քոնուրը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Լացիոն» Ասենսիոյին դիտարկում է որպես Ալեսիո Ռոմանլյոլիի հավանական փոխարինող, ով տեղափոխվել է «Ալ-սաադ»։ Ըստ լուրերի՝ իտալական ակումբի ղեկավարությունը նախնական բանակցություններ է վարել պաշտպանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Գործարքի արժեքը կարող է կազմել մոտավորապես 20 միլիոն եվրո, բայց խաղացողն այժմ ցանկանում է մնալ «Ռեալում»։ 

Նախորդ մրցաշրջանում Ասենսիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 խաղ՝ աչքի ընկնելով 3 արդյունավետ գործողությամբ՝ երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆեային արժեքը կազմում է 20 միլոին եվրո։ 

Silent Striker, Realmadrid.am 


Ամենակարդացված