Հոդվածներ

«Բայերում» կարծում են, որ Ալոնսոն կգլխավորի «Ռեալը» 2025-ին
23.05.2024
861 0

«Բայերում» սպասում են, որ 2025 թվականին Խաբի Ալոնսոն կտեղափոխվի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ 

«Սերուցքայիններն» իրենց հերթին հետաքրքրված են իսպանացու ծառայություններով։ Ակումբում կարծում են, որ Ալոնսոն իդեալական մարզիչ է երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու համար։

Նշվում է, որ «Ռեալում» չէին սպասում այս մրցաշրջանում նման հաջողությունների, և եթե հաջորդ մրցաշրջանում ևս թիմը նման խաղ ցուցադրի, ապա Ալոնսոյի տեղափոխությունը կհետաձգվի մինչ այն պահը, երբ կավարտվի Անչելոտիի պայմանագրի ժամկետը։ Այն գործում է մինչ 2026 թվականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված