Հոդվածներ

Կամավինգան չի մտնում «Ռեալի» և Մոուրինիոյի ծրագրերում
27.06.2026
57 0

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է հրաժարվել Էդուարդո Կամավինգայի ծառայություններից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։  

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ևս հույսեր չի կապում ֆրանսիացու հետ։

Պորտուգալացի մասնագետը ցանկանում թիմում տեսնել ևս մեկ կիսապաշտպանի, սակայն ակումբը ձեռք չի բերի նոր ֆուտբոլիստի, քանի դեռ թիմի ներկայիս կազմի միջին օղակի ֆուտբոլիստներից մեկը չի հեռացել։ 

Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգան ներկայացնող մի քանի ակումբներ, սակայն նրա տրանսֆերն իրականություն դարձնելը հեշտ չի լինելու, քանի որ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Ռեալում»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված