Բելգիայի հավաքականը անցկացրեց ԱԱ 2022-ի իր առաջին հանդիպումը և 1։0 հաշվով առավելության հասավ Կանադայի ընտրանու նկատմամբ։
Հանդիպմանը մասնակցեց նաև «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը։ Նա 62 րոպե անցկացրեց խաղադաշտում, ինչը ավելի շատ է, քան նրա՝ Լա Լիգայի վերջին 12 խաղերում ստացած խաղաժամանակը։
Սոցցանցերում շատ են եղել վեճերը Ազարի ելույթի վերաբերյալ, իսկ ահա նրա նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասը գովեստի խոսքեր է հնչեցրել նրա հասցեին։
«Հաճելի է տեսնել Ազարին կրկին խաղալուց։ Նա լավ խաղաց բարձր մակարդակի խաղում». թվիթերյան իր էջում գրել է իսպանացին։
Սեսկի այս գրառումը հավանել են ավելի քան 60.000 օգտատերեր, ինչը նշանակում է, որ շատերը կիսում են նրա կարծիքը։
Los Merengues, Realmadrid.am