Հոդվածներ

«Ռեալը» սպասում է Մունդիալի ավարտին
27.06.2026
63 0

Մադրիդի «Ռեալը» հատուկ ուշադրությամբ հետևում է այն ֆուտբոլիստներին, ովքեր լավ ելույթներ են ունենում աշխարհի առաջնությունում։ 

Ինչպես տեղեկացնում է As-ը, ակումբի ղեկավարությունը Մունդիալը դիտարկում է որպես լավ հնարավորություն՝ գտնելու այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր երկար տարիներ կկարողանան օգուտ տալ թիմին։ «Սերուցքայինները» չեն շտապի տրանսֆերների հարցում, սակայն ուշադրությամբ կուսումնասիրեն ֆուտբոլիստների հնարավորությունները։ 

«Լիլի» և Մարոկոյի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Այուբ Բուադին արդեն իսկ հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում։  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ակումբը պլանավորում է Բուադիի տրանսֆերի արդյունքում վաստակել մոտ 70 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված