Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիմել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին՝ իմանալու նրա կարծիքը այն ֆուտբոլիստների վերաբերյալ, որոնց արժե ձեռք բերել ամռանը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը շեշտել է պաշտպանության և կիսապաշտպանության դիրքերի ուժեղացման անհրաժեշտությունը։ Անչելոտին նշել է չորս ֆուտբոլիստ, որոնք հանդես են գալիս Անգլիայի առաջնությունում՝ Վիլյամ Սալիբա («Արսենալ»), Մանուել Ականջի («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսիս Մակալիսթեր («Լիվերպուլ») և Սանդրո Տոնալի («Նյուքասլ»)։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ նոր խաղացողների ձեռքբերման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը և գլխավոր սկաուտ Յունի Կալաֆատը։
Fanat, Realmadrid.am