Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն ասել է, թե ինչու է որոշել ավարտել կարիերան:
«Չէի ցանկանա, որ տպավորություն լիներ, թե շրջապատիս մարդիկ ասում են՝ ամեն ինչ վերջացած է կամ պետք է նստեմ պահեստայինների նստարանին դեռ երկու-երեք տարի: Ուրախ եմ, որ կարողացա հեռու մնալ նման իրավիճակից»,- գերմանացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2014 թվականից և անցկացրած 463 խաղում դարձել է 28 գոլի ու 98 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am
Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ