Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Դանի Սեբալյոս
27.06.2026
1169 0

Դանի Սեբալյոսն ու Մադրիդի «Ռեալը» փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ 

Դանին «Արքայական» ակումբի ֆուտբոլիստ է 2017 թվականից և թիմի հետ հասել է բազում հաջողությունների։ 

Այդ ընթացքում նա հիմնական թիմի կազմում մասնակցել է 215 հանդիպման և նվաճել 16 տիտղոս։ Այդ թվում են ՉԼ-ի 3 գավաթները, ԱԱԱ-ի 4 գավաթները, Եվրոպայի և Իսպանիայի 3-ական սուպերգավաթները, Լա Լիգայի 2 և Իսպանիայի 1 գավաթները։

«Ռեալ Մադրիդը» շնորհակալություն է հայտնում Դանի Սեբալյոսին կատարած աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթում նրան կարիերայի նոր փուլում։ «Ռեալը Մադրիդը» եղել է ու կմնա նրա տունը». նշված է հայտարարության մեջ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված