«Ինտերի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն «Ռեալի» ղեկը ստանձնելու թեկնածուներից մեկն է:
Ավելի վաղ նշվում էր, որ «սերուցքայինները» բանակցություններ են սկսել իտալացի մասնագետի հետ:
Ինչպես հաղորդում է Նիկոլո Շիրան, «Ռեալը» 51-ամյա մարզչին առաջարկում է 2 տարվա պայմանագիր. այլ մանրամասներ դեռևս չեն նշվում:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Կոնտեն «Ինտերի» հետ նվաճել էր Ա Սերիայի չեմպիոնի կոչումը:
Fanat, Realmadrid.am