Լրագրող Ջանլուկա դի Մարիցիոյի տեղեկություններով, «Կոմոն» չի պատրաստվում բավարարել «Ռեալի» ցանկությունը՝ Նիկո Պասին վերադարձնելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալն» ակտիվացրել է Պասին 9 մլն եվրոյի դիմաց վերադարձնելու իրավունքն, իսկ այժմ «Կոմոն» իրավունք ունի մինչ երկուշաբթի 60 մլն եվրոյից դիմաց գնել նրա տրանսֆերային իրավունքները։
Նշվում է, որ կողմերի միջև արդեն իսկ բանակցություններ եղել են, և իտալական ակումբը հայտնել է իր դիրքորոշումը և չի կարողանա «Ռեալին» վճարել 60 մլն եվրո ֆինանսական Ֆեյր-փլեյի և ղեկավարության դիրքորոշման պատճառով։
Իրավիճակին ուշադրությամբ հետևում է «Ինտերը», որը պատրաստ է միանալ Պասի համար մղվող պայքարին, եթե «Կոմոն» հրաժարվի վերադարձնել նրան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն