Հոդվածներ

As. «Ռեաը» շուտով կսկի բանակցել Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի համար
23.06.2026
69 0

Վերջին ժամերի ընթացքում Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել ընթացք տալ Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերին։ 

Այս մասին տեղեկացնում է իսպանական As պարբերականը։ 

Մադրիդյան ակումբն առաջիկա օրերի ընթացքում կսկսի բանակցությունները։

Արգենտինացին անձամբ է ցանկանում տեղափոխվել «Ռեալը» և արդեն հայտնել է իսպանական ակումբին, որ կանի ամեն բան, որպեսզի տրանսֆերը կայանա։ 

Ժոզե Մոուրինիոյի համար Էնցոն համապատասխան տարբերակ է։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» պատրաստ է բաց թողնել 25-ամյա կիսապաշտպանին 120 մլն եվրոյի դիմաց։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված