Լա Լիգայի 3-րդ տուրում «Ռեալը» Ջուդ Բելինգեմի միակ գոլի շնորհիվ հաղթանակի հասավ «Սելտայի» նկատմամբ։
Պրիմիերայի այս մրցաշրջանի բոլոր երեք տուրերում էլ անգլիացին ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Սակայն այս անգամ հենց ինքը՝ Բելինգեմը կարծես թե ավելի արժանի ֆուտբոլիստ է գտել այդ մրցանակի համար։
Խաղից հետո Ջուդը Օրելիեն Չուամենիի նկարի տակ մեկնաբանություն է թողել.
«Իմ ՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը». նշել է Բելինգեմը։
Չուամենին խաղի ընթացքում փոխանցումների ճշգրտության բավական բարձր ցուցանիշ էր գրանցել և բացի այդ դաշտի կենտրոնական հատվածում շատ լավ էր վերահսկում խաղը։
Los Merengues, Realmadrid.am