Ռաֆայել Վարանի և Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո լուրեր են պտտվում, որ «Ռեալից» կարող են հեռանալ նաև այլ «ծանր քաշայիններ»։
Ըստ այդ լուրերի, Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրված է Թոնի Կրոսի ծառայություններով և պատրաստվում է առաջարկով հանդես գալ։
Ռեմզիին և Դեմիրալին բաց թողնելուց հետո իտալական ակումբը կարող է իրեն թույլ տալ իրականացնել Կրոսի տրանսֆերը։ Ալեգրին միշտ հիացել է գերմանացու խաղով և ցանկություն ունի իր թիմում տեսնել նրան։
Կրոսի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականին, իսկ ֆուտբոլիստը բազմիցս նշել է, որ ցանկություն ունի կարիերան ավարտել «Արքայական» ակումբի կազմում։
Los Merengues, Realmadrid.am