Հոդվածներ

Սկիրա. «Ռեալը» համաձայնության է հասել Էնցո Ֆերնանդեսի հետ
18.06.2026
94 0

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան։  Ըստ համաձայնության նրա պայմանագիրը նախատեսված է մինչ 2032 թվականը։ 

Նշվում է, որ «Սերուցքայինները» պատրաստ են կլորիկ գումար առաջարկել «Չելսիին»՝ արգենտինացու տրանսֆերն իրականացնելու համար, իսկ ֆուտբոլիստն անձամբ է ցանկանում լքել լոնդոնյան ակումբն ու տեղափոխվել Մադրիդ։ 

Մեկ այլ ինսայդեր Մատեո Մորետոն էլ նշել էր, որ Էնցոն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է այս ամռանը։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ «Չելսին» 138 մլն եվրո է ցանկանում ստանալ իր կիսապաշտպանի տեղափոխության դիմաց։ 

Ըստ Transfermarkt-ի, Էնցոյի տրանսֆերային արժեքը կազմում է 90 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված