• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Ռեալը» կարող է իր համար ռեկորդային գումար առաջարկել Օլիսեի համար

Հոդվածներ

Marca. «Ռեալը» կարող է իր համար ռեկորդային գումար առաջարկել Օլիսեի համար
18.06.2026
101 0

Հայտնի է դարձել գումարի այն չափը, որը «Ռեալը» կարող է առաջարկել Օլիեսի տեղափոխության դիմաց։ 

Ավելի վաղ նշվում էր, որ մադրիդյան ակումբը 150 մլն եվրո է առաջարկել «Բավարիային»։

Marca-ի տվյալներով, ֆրանսիացու տեղափոխություն ավելի թանկ կարժենա։ «Սերուցքայինները» պատրաստ են 200 մլն եվրոյից ավել վճարել Օլիսեի տրանսֆերի համար, սակայն առավելագույնը 220 մլն եվրոն է։ 

Օլիսեի տրանսֆերը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մեծ երազանքն է։ Էնցո Ֆերնանդեսի հնարավոր տրանսֆերի վրա ներկա պահին թիմում ավելի քիչ ուշադրություն են դարձնում։   

Օլիսեի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչ 2029 թվականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված