«Ռեալ Մադրիդի» և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Սամի Խեդիրան կմիանա «Ռեալ Մադրիդի» մարզչական շտաբին՝ որպես գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Խեդիրան խաղացել է մադրիդյան ակումբում՝ պորտուգալացի մարզչի ղեկավարությամբ, ով փնտրել է օգնական՝ «Սերուցքայինների» կազմում խաղալու փորձով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեպեն կարող է դառնալ Մոուրինյոյի օգնականը, սակայն ֆուտբոլիստը ինքն էր բացառել այդ տարբերակը։
Սամի Խեդիրան «Ռեալ Մադրիդի» կազմում խաղացել է 2010-2015 թվականներին։ Նա ակումբ է ժամանել Մոուրինյոյի հետ միաժամանակ։ «Ռեալի» հետ նա նվաճել է յոթ գավաթ՝ Չեմպիոնների լիգա, Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի երկու գավաթ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Իսպանիայի սուպերգավաթ և ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնություն։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն