Bild-ի հայտնի լրագրող Կրիստիան Ֆալկի խոսքերով, Գերմանիայի ներկայիս գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է փոխարինել Զինեդին Զիդանին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Նշվում է, որ Լյովը Եվրո-ից հետո մտադիր է լքել Գերմանիայի հավաքականը։
61-ամյա մարզիչը հասկացրել է, որ մտադիր է գլխավորել «Արքայական» ակումբը Եվրո-ից հետո։
Ֆալկի խոսքերով ներկա պահին Լյովը ուսումնասիրում է իսպաներենը և պատրաստ է մարզել «Ռեալը»։
Los Merengues, Realmadrid.am