Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը խոսել է Էդեն Ազարի վնասվածքի մասին։
«Կարծում եմ, որ Ազարը շատ երկար ճանապարհ ունի անցնելու մինչ Եվրո-ն։ Իմ կարծիքով Ազարի վնասվածքի հարցը ավելի շուտ կլուծվի, քան Եվրո-ի մեկնարկը, սակայն հստակ պատասխան մենք կունենանք միայն վերականգնման գործընթացի ժամանակ։
Մենք ոչ մի խնդիր չունենք «Ռեալի» հետ, ու վստահ եմ, որ Ազարը կլինի Եվրո-ի լավագույն ֆուտբոլիստը։ Նախկինում նա երբեք վնասվածքներ չի ստացել։ Սա ինչ-որ շոկ է։
Կա անորոշություն, սակայն ես վստահ եմ, որ մենք դեռ կտեսնենք լավագույն Ազարին». ասել է Մարտինեզը։
Los Merengues, Realmadrid.am