Հոդվածներ

Ասենսիո. «Մենք ճիշտ ուղու վրա ենք ու միշտ ցանկանում ենք ավելին»
21.03.2021
1519 0

«Սելտայի» դեմ խաղում Մարկո Ասենսիոն դարձավ «Ռեալի» երրորդ գոլի հեղինակը։ Խաղից հետո իսպանացին կիսվել է իր տպավորություններով։

«Մենք բավական կարգապահ ֆուտբոլ խաղացինք։ Կարողացանք լավ պաշտպանվել և պահեր ստեղծել մրցակցի դարպասին, ինչն էլ մեզ առավելություն տվեց։ 

Հիմա մենք ճիշտ ուղու վրա ենք ու միշտ ցանկանում ենք ավելին։ Գիտենք, որ մոտենում ենք մրցաշարի եզրափակիչ հատվածին և բոլոր խաղերը կարևոր են։ Մենք ցանկանում ենք հաղթել մնացած բոլոր խաղերում։ Հիմա պետք է կենտրոնանանք առաջիկա խաղի վրա։ 

Գիտեինք, որ «Սելտայի» դեմ հեշտ չի լինելու, ուստի բավական լավ էինք պատրաստվել այս խաղին։ Ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ, սակայն դեռ շատ անելիք ունեմ։ Եթե շարունակենք նույն ոգով, ամեն բան լավ կլինի». ասել է Ասենսիոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված