Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալն»: ընդունեց «Վալյադոլիդին»:
Հանդիպումն ավարտվեց «արքայական» ակումբի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Ավանդույթի համաձայն, խաղից անմիջապես հետո Լա լիգան ներկայացրել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստին:
Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուան, ում հաջողվել է անառիկ պահել սեփական դարպասը:
Ներկայում «Ռեալը» 7 միավոր ունի. Զիդանի սաները բաց են թողել առաջին տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղը:
Fanat, Realmadrid.am