Հոդվածներ

Կոնատեն մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն
02.06.2026
61 0

Իբրահիմա Կոնատեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։ 

27-ամյա պաշտպանը «Լիվերպուլից» հեռանալուց հետո գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ As-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբը մոտ է ֆրանսիացու հետո քառամյա պայմանագիր կնքելուն, որը կունենա նաև ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Գործարքն ավարտին կհասցվի, եթե Ֆլորենտինո Պերեսը վերընտրվի նախագահի պաշտոնում։

Նշվում է, որ Կոնատեն առաջարկներ ունի նաև «Բավարիայից», «ՊՍԺ»-ից և Պրեմիեր լիգան ներկայացնող այլ ակումբներից։ 

Նախորդ մրցաշրջանում նա «Լիվերպուլի» կազմում մասնակցել է ԱՊԼ-ի 36 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված