Հոդվածներ

Պերես. «Սիրում եմ Ռամոսին հարազատ որդուս պես»
26.06.2021
2539 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը El Transistor-ի հետ զրույցի ընթացքում հերթական անգամ անդրադարձել է Սերխիո Ռամոսի հեռանալուն։ 

«Ինձ համար բարդ է եղել այդ որոշումը կայացնելը, քանի որ սիրում եմ Ռամոսին հարազատ որդուս պես։ 2005-ին հենց ես եմ նրան բերել այս ակումբ։ Ես ցավում եմ, որ ամեն բան այսպես դասավորվեց։ 

Պաշտում եմ Ռամոսին և չեմ ցանկանում շատ խոսել այդ թեմայի մասին։ Նա «Ռեալի» լեգենդ է, և մենք արդեն ասել ենք ամեն բան այդ թեմայի շուրջ։ Մենք նոր պայմանագիր ենք առաջարկել նրան ու նշել, որ սահմանափակ ժամկետում նա պետք է որոշում կայացնի, և նա որոշեց հեռանալ։ Ռամոսը այլ կերպ էր մտածում։ Վստահ եմ, որ նա կշարունակի հաջողություններ գրանցել և մոտ ապագայում նա կվերադառնա «Ռեալ», քանի որ սա նրա տունն է։ Չեմ պատրաստվում խոսել այն մասին, թե ով է ճիշտ, և ով սխալ։ Սիրում եմ նրան որդուս պես։ Չկան որևէ նյուանսներ». նշել է Պերեսը։

Los Merengues, Realmadrid.am