Հոդվածներ

Չուամենի - Վալվերդե. 2-րդ ռաունդ
07.05.2026
954 0

Օրելիեն Չուամենիի հետ ունեցած վիճաբանության արդյունքում Ֆեդերիկո Վալվերդեն չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստների վեճի արդյունքում ուրուգվայցին ստիպված է եղել գնալ հիվանդանոց, որտեղ նրան մի քանի վիրակապ են դրել։ Նրանց վեճը սկիզբ էր առել երեկ կայացած մարզման ժամանակ։ Ակումբը հրատապ ժողով է կազմակերպել։

«Ռեալը» նախապատրաստում է բավական լուրջ պատժամիջոցներ կիրառել երկու ֆուտբոլիստների նկատմամբ։ 

El Mundo-ի տեղեկություններով, բժիշկները խորհուրդ են տվել Վալվերդեին բաց թողնել առաջիկա հանդիպումը։ Սպասվում է, որ նա չի մարզվի և չի խաղա մոտ մեկ շաբաթ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնային» բավարար է նույնիսկ մեկ միավորը՝ «Ռեալի» դեմ խաղում Լա լիգայի չեմպիոն դառնալու համար։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված