«Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը:
Սկսած 2020 թվականի մարտի 1-ից ակումբը 300 մլն եվրո է կորցրել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Մի շարք միջոցառումների ու աշխատավարձերի կրճատման արդյունքում 2020/21 թվականի եկամուտը կազմել է 874000 եվրո (հարկերը վճարելուց հետո) (2019/20 մրցաշրջանում՝ 313 հազար)
Այսպիսով, «սերուցքայինները» դարձել են Եվրոպայի այն եզակի թիմերից մեկը, որոնք եկամուտով են փակել մրցաշրջանը:
Հատկանշական է, որ ակումբի մաքուր պարտքը 240 մլն եվրոյից նվազել է՝ դառնալով 46 մլն:
Fanat, Realmadrid.am