«Ռեալի» հավանական նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Էնդրիկին տեսնում է թիմի կազմում հաջորդ մրցաշրջանում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա բրազիլացի հարձակվողը մտնում է ինչպես մադրիդյան ակումբի ապագա գլխավոր մարզչի, այնպես էլ ղեկավարության երկարաժամկետ ծրագրերի մեջ։
Հիշեցնենք, որ Էնդրիկը մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է ֆրանսիական «Լիոնում», որտեղ կարողացել է տպավորիչ ելույթներ ունենալ։
Ֆրանսիական ակումբի կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլացին նաև հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն