Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչոն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը:
Marca-ի հաղորդմամբ՝ իսպանացուն շահավետ պայմանագիր է առաջարկել «Ալ-Իթիհադը», որի կազմում ելույթ է ունենում նրա նախկին խաղընկեր Կարիմ Բենզեման:
Եթե գործարքը կայանա, Նաչոն Սաուդյան Արաբիայում կվաստակի տարեկան 20 միլիոն եվրո:
Լա լիգայի ավարտված մրցաշրջանում Նաչոն անցկացրել էր 29 խաղ:
Fanat, Realmadrid.am