Հոդվածներ

«Ռեալ Մադրիդի» վիճակագրությունը «Սևիլիայի» դեմ խաղից հետո
18.05.2026
70 0

Իսպանիայի առաջնության 37–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սևիլիային» և հաղթեց 1։0 հաշվով։

«Ռեալ Մադրիդը» տարավ իր 4-րդ հաղթանակը վերջին 10 խաղերում (նաև 2 ոչ-ոքի և 4 պարտություն):

«Ռեալ Մադրիդը» Պրիմերայի շրջանակներում արդեն 15 խաղ անընդմեջ չի պարտվում «Սևիլյային» (13 հաղթանակ և 2 ոչ-ոքի). սա ռեկորդ է այս դիմակայության պատմության մեջ:

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայում չի պարտվել «Սևիլիայի» դեմ վերջին 7 արտագնա հանդիպումներից և ոչ մեկում (6 հաղթանակ և 1 ոչ-ոքի). սա լավագույն արդյունքն է ակումբի պատմության մեջ:

Կարվախալը 21-րդ դարում «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրած խաղերի քանակով երրորդ պաշտպանն է (450): Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է Մարսելոն (546), իսկ առաջինը՝ Ռամոսը (671):

Կամավինգան տարավ իր 100-րդ հաղթանակը «Մադրիդի» կազմում Պրիմերայում:

«Կաստիլիայի» հարձակվող Ա. Լեյվան դեբյուտը նշեց «Մադրիդի» գլխավոր թիմի կազմում: