Դանի Սեբալյոսը մեծ հավանականությամբ այլևս չի շարունակի ելույթները Մադրիդի «Ռեալի» կազմում։
The Athletic-ի տեղեկացմամբ, 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ամռանը հեռանալ թիմից։ Նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, և «Ռեալում» գիտեն այդ մասին։
«Արքայական» ակումբը զիջումների չի պատրաստվում գնալ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Թիմում գիտեն, որ իսպանական մյուս ակումբներից շատերը չեն կարող տալ այն աշխատավարձը, որ նա ստանում է հիմա «Ռեալում»։ Դանին, սակայն, ցանկանում է կարիերան շարունակել Լա Լիգայում։
Նրա հեռանալու պարագայում «Սերուցքայինները» այդ դիրքի համար որևէ նոր ֆուտբոլիստ ձեռք չեն բերի։ Փոխարենը հիմնական թիմ կտեղափոխվեն Մարիո Մարտինը և Նիկո Պասը։
Los Merengues, Realmadrid.am