Կարիմ Բենզեման նշել է, թե ինչու է Թոնի Կրոսն այդքան կարևոր եղել «Ռեալի» համար։
«Մարդիկ խոսում են գոլերի, փոխանցումների, մեծ պահերի մասին, բայց «Ռեալի» ներսում մենք գիտեինք, որ Թոնին ուղեղ է։
Հիշում եմ մի խաղ, երբ մեզ մոտ ոչինչ չէր ստացվում։ Մենք կորցնում էինք գնդակները, սխալվում էինք, ճնշումն ամենուր զգացվում էր։ Իսկ հետո Թոնին մոտեցավ ինձ ու ասաց. Կարի՛մ, պատրաստ եղի՛ր։
Երկու րոպե անց նա կենտրոնում ստացավ գնդակը, մեկ անգամ կարճ հայացք նետեց ու 3 պաշտպանների արանքով գնդակն ուղարկեց ուղիղ իմ ոտքին։ Ես նունիսկ նայելու կարիք չունեի։ Երբ գնդակը Կրոսի մոտ է, դու ուղղակի վստահում ես նրան։
Ահա, թե ինչու է նա այդքան կարևոր եղել։ Նա ոչ միայն վերահսկում էր գնդակն, այլ վերահսկում էր «Ռեալ Մադրիդը». նշել է Բենզեման։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն