Կեպա Արիսաբալագան, ով այժմ վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, ցանկանում է կարիերան շարունակել հենց «Արքայական» ակումբում։
«Իհարկե, ես ցանկանում եմ մնալ «Ռեալում»։ Իմ փոխարեն յուրաքանչյուրը այդպիսի ցանկություն կունենար։ Ես շատ երջանիկ եմ այստեղ». նշել է իսպանացի դարպասապահը։
Հիշեցնենք, որ Կեպան «Սերուցքայիններին» միացավ այն բանից հետո, երբ Տիբո Կուրտուան վնասվածք ստացավ։ Նրա վարձակալության ժամկետն ավարտվում է գալիք ամռանը։
Los Merengues, Realmadrid.am