Հոդվածներ

Չափազանցությունների ակումբը
16.05.2026
81 0

Մի բեմականացմամբ, որը բնորոշ էր անցյալ դարավերջի հիստերիկ նախագահներին, Ֆլորենտինո Պերեսը ջախջախեց այն չափավոր կերպարը, որը միշտ ցանկացել է փոխանցել: «Ռեալ Մադրիդի» և ACS-ի նախագահը՝ ինչպես ինքն անձամբ ցանկացավ ընդգծել, ճակատային հարձակում գործեց մամուլի վրա: Նա լրատվամիջոցներին մեղադրեց «վատը» լինելու և այն ամենի շուրջ չափազանցնելու մեջ, ինչ կատարվում է «Մադրիդում»:

Նրա բողոք-հարձակմանը պակասում էր արգումենտացիայի մի մասը: Այն մասը, որն ասում է, թե չափազանցությունը, հիպերբոլան, ազդում է նաև հակառակ ուղղությամբ: Որպես մամուլի լավ սպառող՝ «Մադրիդի» նախագահի աչքից չի կարող վրիպել, որ իր թիմը ծայրահեղություններ է ծնում: Նույնիսկ այնպիսի աղետալի մրցաշրջաններում, ինչպիսին ընթացիկն է, բավական է մի փոքր բան, որպեսզի լավատեսությունը ճանապարհ հարթի:

«Մանչեսթեր Սիթիի» դեմ վերելքը ստիպեց, որ թիմին արդեն տեսնեին Բուդապեշտում (եզրափակչում): Տիագո Պիտարչի հայտնվելը նրան անմիջապես տեղավորեց հավաքականում: Վինիսիուսի երկու արժանապատիվ խաղը բավական էր, որպեսզի Խաբի Ալոնսոյի համակարգը քանդողին ներկայացնեին որպես նվիրվածության օրինակ: Գոնսալոյի յուրաքանչյուր գոլ բացում է նրա առջև Աշխարհի առաջնության դռները: Եվ այդպես եղել է, կա ու կլինի:

«Մադրիդը», թե՛ ներսից, թե՛ դրսից, պարտությունը դարձրել է անընդունելի տարր: Եվ արդեն խնդիրը ոչ թե պարտվելն է, այլ ոչ-ոքի խաղալը: Յուրաքանչյուր խաղ, որը նա չի հաղթում, դրամա է, վիրավորանք: Ամեն ինչ օգտագործվում է ձախողումը արդարացնելու համար: Մինչև անգամ մոռացության են տրվում այն պարտությունները, որոնք հանգեցրին 2022 թվականի Չեմպիոնների լիգայի տպավորիչ քամբեքներին:

Վերևում արվող չափազանցությունն ունի իր գինը. այն նույնքան հզոր է նաև հակառակ ուղղությամբ: «Օվիեդոյի» դեմ խաղի ժամանակ հնչած դժգոհության ալիքը, ինչպես «Լևանտեի» կամ «Ռայոյի» դեմ, կասկածի տակ դրեց Ֆլորենտինոյի խոսքերը սոսիոների կողմից ունեցած զանգվածային աջակցության մասին:

Կամ դա, կամ էլ «Բեռնաբեուն» լիքն էր «Ատլետիկո Մադրիդի» երկրպագուներով, ինչպես և մարզադաշտի շրջակայքը: Եվ հետո հայտնվեց Մբապեն, որպեսզի շատ հստակ ցույց տա, որ մամուլը չէ, որ քաոս է ստեղծում: Հենց Կիլիանն էր, ով շշնջաց. «Հիշի՛ր, որ դու մահկանացու ես»:


Ամենակարդացված