Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը անհանգստացած է, որ Էդեն Ազարը քիչ է խաղում։
Այնուամենայնիվ նա կարծում է, որ բելգիացու մոտ ամեն բան կարգին է։
«Ազարը թեթև մկանային վնասվածք է ստացել։ Երկարաժակետ հատվածում դա ինձ չի անհագստացնում։ Ինձ չի գոհացնում այն, որ Ազարի մոտ քիչ է երջանկությունը։ Ներկա պահին նա չի կարող երջանիկ լինել։
Էդենը պետք է խաղադաշտում լինի և վայելի իր ֆուտբոլը։ Ցավոք, այժմ մենք պետք է փոքր ինչ սպասենք։ Ես ավելի անհանգիստ կլինեի, եթե նրա վնասվածքը ավելի լուրջ լիներ, կամ եթե վերկանգնման գործընթացը սխալ ընթանար». ասել է Մարտինեզը։
Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր Էդեն Ազարը արդեն 8 անգամ վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ նա բաց կթողնի թիմի առաջիկա երեք հանդիպումները։
Los Merengues, Realmadrid.am