«Ռեալը» ծրագրում է միայն մեկ հնչեղ տրանսֆեր իրականացնել ամռանը և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նախընտրելի տարբերակ է: «Ռեալ Մադրիդը» չի ցանկանում շատ միջոցներ ծախսել այնպիսի ֆուտբոլիստների վրա, որոնք տարբերություն չեն ստեղծելու խաղադաշտում: Օրինակ ինչպես եղավ Յովիչի դեպքում:
Սպասվում է, որ թիմում կմնան Բենզեման, Նաչոն, Կրոսն ու Ասենսիոն, որոնց պայմանագիրը լրանում է առաջիկա ամռանը: Բացի այդ, մադրիդցիները դեռ կապ չեն հաստատել Մոդրիչի ու Սեբալյոսի հետ նոր պայմանագրի հարցով: Խորվաթ կիսապաշտպանին դա անհանգստացնում է, սակայն նա մինչև վերջ սպասելու է առաջարկի:
Գլխավոր թիմ կտեղափոխվի «Կաստիլյայի» հարձակվող Ալվարոն: Մբապեի հարցը նախկինի պես անորոշ է և «Ռեալի» դիրքորոշումը այս հարցով չի փոխվել: Ակումբների միջև հարաբերությունները նույնն են և ներկայիս պայմաններում ոչ մի բանակցության մասին խոսք գնալ չի կարող:
«Ռեալի» մյուս ֆուտբոլիստների գործողությունները կախված են նրանից, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ով կուզենա հեռանա: Նրանց թվում են Վալյեխոն, Օդրիոսոլան ու Ազարը: