Հոդվածներ

Ռոբերտո Կառլոսն սկսել է բնակվել «Ռեալի» մարզաբազայում
08.01.2025
902 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռոբերտո Կարլոսը սկսել է բնակվել ակումբի մարզաբազայում:

Estadio Deportivo-ի հաղորդմամբ՝ պատճառն ամուսնալուծությունն է: 

Բրազիլացին նախկին կնոջ հետ ամուսնացած էր ավելի քան 15 տարի: Ամուսնալուծության գործընթացը բարդ է լինելու, քանի որ Կառլոսի կարողությունը գնահատվում է մոտ 60 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ լեգենդար պաշտպանը մադրիդյան գրանդում հանդես է եկել 1996-2007թթ.:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված