«Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը համաձայնել է մասնակցել «Սանտիագո Բեռնաբեուի» վերաբացման առթիվ նախատեսված թենիսի հանդիպմանը։
Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։
Նշվում է, որ Նադալի մրցակիցը կարող է լինել Ռոջեր Ֆեդերերը։ Եթե շվեյցարացին չտա իր համաձայնությունը, ապա հնարավոր մրցակիցը կարող է լինել Նովակ Ջոկովիչը։
Սպասվում է, որ ստադիոնի վերակառուցումը կավարտվի հաջորդ տարի։ 81.000 հանդիսական ընդունող այս մարզադաշտում սպասվող այդ հանդիպումը կարող է ամենամասսայականը լինել թենիսի պատմության ընթացքում։
Ներկա պահին ռեկրոդը պատկանում է Աֆրիկայում կայացած բարեգործական հանդիմանը, որը կայացել է Նադալի ու Ֆեդերերի միջև։ Այդ հանդիպմանը ներկա են գտնվել 52.000 հանդիսատես։
Los Merengues, Realmadrid.am