L'Equipe-ի հետ զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանը խոսել է Բենզեմայի՝ հավաքական չհրավիրվելու մասին։
«Քաղաքական ոչ մի ճնշում այդ գործընթացի վրա ազդեցություն չի ունեցել։ Ես կառավարության անդամներին ասել եմ, որ յուրաքանչյուրը կարող է իր անձնական կարծիքն ունենալ այդ թեմայի շուրջ, սակայն միակ ճնշումը այդ գործընթացի վրա եղել է մարզչի որոշումը։
Հենց Դեշամն է նախընտրել հավաքական հրավիրել այլ ֆուտբոլիստների և Բենզեմայի հավաքական չհրավիրվելը միայն սպորտային պատճառներ է ունեցել։
Իհարկե, նա հիանալի ֆուտբոլիստ է, և դա ակնհայտ է միայն «Ռեալում» նրա ելույթներից, բայց ես չեմ պատրաստվում ներխուժել այդ պատմության մեջ։ Գործընթացը դեռ չի ավարտվել։ Ես միայն կարող եմ ասել, որ Բենզեման մեծագույն ֆուտբոլիստ է». նշել է Օլանը։
Los Merengues, Realmadrid.am