«Ատալանտայի» դեմ խաղում Կարիմ Բենզեման հերթական անգամ աչքի ընկավ խփած գոլով, ինչը նպաստեց «Սերուցքայինների» վերջնական հաղթանակին։
Դա Կարիմի 70-րդ գոլն էր Չեմպիոնների Լիգայում։ Այդ գոլով Բենզեման դուրս եկավ 5-րդ հորիզոնական՝ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։
Այժմ նա ընդամենը մեկ գոլով է զիջում Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսին։
1. Ռոնալդու - 134
2. Մեսսի - 120
3. Լևանդովսկի - 72
4. Ռաուլ - 71
5. Բենզեմա - 70
Los Merengues, Realmadrid.am