Հոդվածներ

«Ռեալ Մադրիդի» սև ամիսը. 0 հաղթանակ ապրիլին
16.04.2026
145 0

Երեք պարտություն և մեկ ոչ-ոքի անցկացրած չորս խաղերում

Վերջ։ Եթե Լա լիգայում հրաշք տեղի չունենա, «Ռեալ Մադրիդը» վերջակետ դրեց մի մրցաշրջանի, որը մշտական ​​տառապանքների ուղի էր։ Երկու մարզիչ, էգոների պայքար և վատ վերաբերմունք որոշակի խաղերում, որոնք կործանեցին մեծ հույսեր ներշնչող մրցաշրջանը։ Առաջինը «զոհվեց» Խաբին։ Առանց նրա պաշտպանիչ շերտի՝ քննադատության սլաքներն ուղղվեցին ուղիղ խաղացողների և նույնիսկ ավելի վերևների հասցեին։ Երեկ, ամենադաժան ձևով, ամեն ինչ ավարտվեց։

Եվ սա այն դեպքում, երբ վաղը լրանում է ուղիղ մեկ ամիսն այն օրվանից, ինչ «սերուցքայինները» «Էթիհադում» հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին»։ Երկրպագուները նորից սկսեցին հուսալ։ Դրանից հետո եղավ հաղթանակը դերբիում, որն ամրապնդեց Արբելոայի մոդելը և կարծես թե նոր շունչ տվեց «Ռեալի» նախագծին։ Մինչև եկավ ապրիլը։ Այն ամիսը, երբ ամեն ինչ փլուզվեց։

Ոչ մի հաղթանակ ապրիլին

Այն պահից, երբ «Սոն Մոյշը» («Մալյորկայի» մարզադաշտը) ի ցույց դրեց թիմի թերությունները, երբ բացակայում է անհրաժեշտ ինտենսիվությունը, «Ռեալ Մադրիդը» բռնեց մի ճանապարհ, որը կարող է հանգեցնել վերջին 16 տարվա մեջ առաջին դեպքին, երբ թիմը երկու մրցաշրջան անընդմեջ մնում է առանց տիտղոսների։ 

«Մալյորկայից» հետո եկավ «Բավարիայի» հետ առաջին մենամարտը։ Ինտենսիվությունն այլ էր։ Ինչպես Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերում. թվում է, թե սա միակ մրցաշարն է, որտեղ «Ռեալի» խաղացողները մեջք են տալիս իրար և դառնում իսկական թիմ։ Այդուհանդերձ, նրանք պարտվեցին 1։2 հաշվով։ Մնում էր հույսը դնել Գերմանիայում կայանալիք պատասխան խաղի վրա։

Այդ ընթացքում «Ժիրոնան» նորից բացեց թիմի վերքերը, որն արդեն վերջնականապես ձեռք էր քաշում Լա լիգայից։ Երեկ, «Ալյանց Արենայում», «Ռեալ Մադրիդը» հիանալի խաղ անցկացրեց։ Բայց դաժան ճակատագիրը և որոշ վիճահարույց որոշումներ կամեցան, որ թիմն այսքանով սահմանափակվի։ Այս ամսվա ընթացքում դեռ ոչ մի հաղթանակ։

Իսկ որքա՜ն լավ էր ամեն ինչ մարտին...

«Բեռնաբեուում» «Խետաֆեից» կրած պարտությունից հետո Արբելոայի «Ռեալը» թևերը սրտեց և կարողացավ տանել չորս անընդմեջ հաղթանակ։ «Սելտան», «Էլչեն», երկու անգամ «Սիթին» և «Ատլետիկոն» եզրափակեցին մի ամիս, որն ուղղակի անթերի էր։ Հետո եկավ մնացածը։

Ապրիլին ինչ-որ բան այնպես չգնաց։ Թիմը շունչը փչեց հենց ափին։ Չորս խաղ և ոչ մի հաղթանակ։ Մրցաշրջանը, ըստ ամենայնի, ավարտված է։ Բա հետո՞։