«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է defensacentral-ը, բրազիլացին գոհ չէ «արքայական» ակումբում ունեցած իր կարգավիճակից ու ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ կհեռանա, եթե «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան տեղափոխվի Մադրիդ:
Միլիտաոն անհանգստանում է, որ խաղային պրակտիկայի պակասը իրեն կարող է դուրս թողնել Բրազիլիայի հավաքականի՝ Ամերիկայի Գավաթի խաղարկության հայտացուցակից:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 3 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում:
Fanat, Realmadrid.am