«Ռեալը» Օրլանդոյում իր վերջին մարզումն է անցկացրել «Յուվենթուսի» դեմ կայանալիք խաղից առաջ։
Թիմը վաղն առավոտյան անցկացնելու է Ամերիկյան շրջագայության իր վերջին հանդիպումը։
Մարզումը սկսվել է վազքով և արագացումներով, որոնց հաջորդել են պրեսինգի վարժությունները։ Իսկ արդեն ավարտին եղել են միմյանց միջև խաղեր փորքրացված խաղադաշտերում։ Ֆերլան Մենդին շարունակում է մարզվել անհատական ծրագրով։
Los Merengues, Realmadridam