Մադրիդի «Ռեալի» լեգենդար մարզիչ Կառլո Անչելոտին կարծիք է հայտնել «Սերուցքայիների» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին, որն այժամ պաշտպանում է «Միլանի» գույները։
«Ինչո՞ւ Մոդրիչը մինչ օրս կարևոր դեր ունի թիմում։ Սա յուրահատուկ դեպք է, քանի որ Մադրիդում իմ վերջին տարում, երբ Լուկան արդեն 39 տարեկան էր, նա բաց չէր թողնում ոչ մի մարզում։ Նա գտնվում է հիանալի ֆիզիկական և հոգեբանական վիճակում»,- Անչելոտիի խոսքն է փոխանցում Ալֆրեդո Պեդուլան իր կայքում։
2025/2026 մրցաշրջանում «Միլանի» կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն