Հոդվածներ

Վինիսիուսի մասնակցությունը «Սելտայի» դեմ խաղին որոշված է
13.10.2024
1560 0

«Ռեալի» վինգեր Վինիսիուսը վերականգնվել է պարանոցի հատվածի վնասվածքից:

Բրազիլացին «Սելտայի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրի խաղում կլինի «Արքայական ակումբի» մեկնարկային կազմում:

Այս մասին հաղորդում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Սելտայի» հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վինին անցկացրել է 9 խաղ՝ դառնալով 4 գոլի և նույնքան ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված