Realmadrid.am-ը ներկայացնում է ֆուտբոլիստների, որոնք ժամանակին առաջարկ են ունեցել թե՛ Մադրիդի «Ռեալից», թե՛ «Բարսելոնայից», սակայն ընտրել են «Արքայական ակումբը»:
Կրիշտիանու Ռոնալդու
«Բարսելոնայի» նախկին տնօրեն Չիկի Բեգիրիստայնը բանակցել է Ռոնալդուի հետ, կատալոնական ակումբ տեղափոխվելու խորհուրդ է տվել նաև Ալեքս Ֆերգյուսոնը, սակայն Եվրոպայի չեմպիոնն ընտրել է «Ռեալը»:
Կարիմ Բենզեմա
«Ռեալի» լեգենդը կարող էր հայտնվել «Բարսելոնայում»: Մադրիդյան գրանդի նախագահը անձամբ էր ժամանել Լիոն ու ձևակերպել տրանսֆերը, մինչդեռ կատալոնացիները կարծում էին, թե ֆուտբոլիստն ինքը պետք է նախաձեռնություն ցուցաբերի:
Վինիսիուս Ժունիոր
Վինիի ընտրությունը հստակ էր ու առանց կասկածների:
Խաբի Ալոնսո
Խաբին կարող էր հայտնվել «Բարսելոնայում», սակայն կատալոնացիները երկրորդ թիմից կանչեցին Բուսկետսին, իսկ «Ռեալը» չկորցրեց պահը:
Մեսութ Օզիլ
Գերմանացին շատ է ուզեցել տեղափոխվել «Բարսելոնա», սակայն վատ ընդունելության է արժանացել: Նրա հետ չի շփվել Պեպ Գվարդիոլան: Աշխարհի չեմպիոնը նեղացել է ու տեղափոխվել «Ռեալ»:
Դի Մարիա
Արգենտինացին 3 անգամ մերժել է «Բարսելոնային», իսկ «Ռեալում» փայլուն ելույթներ է ունեցել՝ 2014 թվականին ճանաչվելով Չեմպիոնների լիգայի հաղթական եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:
Դևիդ Բեքհեմ
Ժամանակին Բեքհեմը կարող էր հայտնվել «Բարսելոնայում», սակայն ընտրեց «Ռեալը», իսկ կատալոնացիները՝ Ռոնալդինյոյին:
Սերխիո Ռամոս
Լեգենդար իսպանացու տրանսֆերի համար պայքարել են «Ռեալն» ու «Բարսելոնան»: Սերխիոն, տեղափոխվելով Մադրիդ, հայտարարել էր, որ մայրաքաղաքային ակումբի փիլիսոփայությունն ավելի հոգեհարազատ է իրեն:
Արդա Գյուլեր
Ամենաթարմ դեպքը. թուրք ֆուտբոլիստը երկար տատանվելուց հետո ընտրեց «Ռեալը»:
Fanat, Realmadrid.am