«Լսե՞լ եմ արդյոք, որ իմ խաղը դուր է գալիս «Մադրիդի» նախագահին կամ գլխավոր տնօրենին: (Ծիծաղում է) Չգիտեմ: Նրանք կխոսեին ոչ թե ինձ հետ, այլ իմ գործակալի:
Արդյոք «Ատլետիկոյի» կազմում իմ անցյալը կազդի՞ «Ռեալ Մադրիդ» հնարավոր տեղափոխության վրա: Ոչ, ոչ: Բազմաթիվ ֆուտբոլիստներ հանդես են եկել երկու թիմերում էլ: Նրանք տեղափոխվել են ոչ թե ուղղակիորեն, այլ ժամանակի ընթացքում՝ այլ ակումբների միջոցով: Եվ ես չէի հրաժարվի տեղափոխվել աշխարհի լավագույն թիմերից մեկը»:
«Կարծում եմ՝ մի քանի տարի առաջ հանրությունը փորձում էր ինձ և Վինիսիուսին տրամադրել միմյանց դեմ, բայց նրանց մոտ չստացվեց: Ես շատ եմ հարգում Վինիսիուսին, այդ թվում՝ այն ամենի համար, ինչ նա արեց 23/24 մրցաշրջանում: Իսկ թե ով է ստանում «Ոսկե գնդակը»՝ որոշում են այլ մարդիկ»:
«Մանչեսթեր Սիթիի» դուրս մնալը Չեմպիոնների լիգայից այս մրցաշրջանու?մ: Կարևոր չէ, թե ինչ վիճակում է «Ռեալ Մադրիդը» մոտենում խաղին: Դա միևնույն է «Ռեալ Մադրիդն» է: Եվ խաղալ «Բեռնաբեուում» միշտ անհավանական զգացողություն է: Դա հյուրերի համար վախեցնող մարզադաշտ է»:
Հայերեն