Լա լիգայի 27-րդ տուրի՝ «Վալենսիա» - «Ռեալ» խաղում ծանր վնասվածք ստացավ տանտերերի պաշտպան Մուկտար Դիակաբին:
Խաղից հետո «չղջիկների» երկրպագուները քննադատել են մադրիդյան գրանդի հարձակվող Խոսելուին ու մեղադրել, թե վերջինս ֆուտբոլիստին օգնություն ցուցաբերելու հարցում դժգոհել է՝ իբր բժիշկները ժամանակ են ձգում:
Իսպանացի հարձակվողը պարզաբանել է իրավիճակն ու հայտնել, որ ինքը դժգոհել է բուժանձնակազմի դանդաղկոտությունից՝ տեսնելով մրցակցի ծանր վնասվածքը:
«Հենց սկզբից բժիշկների հետ անհանգստացած էի Դիակաբիի վիճակով: Մրցակցի վնասվածքը միշտ ծանր ազդեցություն է թողնում մեզ վրա, ու մենք, նյարդայնացած լինելով, բժիշկներին կոչ ենք անում արագ արձագանքել: Մուկտարը մեզնից մեկն է ու հույս ունեմ՝ շուտ կվերադառնա»,- գրել է իսպանացին սոցցանցերում:
Fanat, Realmadrid.am