Շաբաթ օրը Մադրիդի «Ռեալը» «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում հյուրընկալելու է «Լևանտեին»։
Այսօր թիմը հերթական մարզումն է անցկացրել, և այն կրկին ղեկավարել է Բետոնին։
Ֆուտբոլիստները գնդակով և առանց դրա վարժություններ են կատարել, որից հետո տակտիկական որոշ սխեմաներ փորձարկել։
Սերխիո Ռամոսը կրկին մարզվել է մարզասրահում և ամենայն հավանականությամբ բաց կթողնի առաջիկա հանդիպումը։
Մարզմանը չի մասնակցել Լուկաս Վասկեսը, ով աջ ոտքի շրջանում անհարմարություններ է զգացել, ու նրա մասնակցությունը «Լևանտեի» դեմ խաղին նույնպես հարցականի տակ է։
Վնասվածքը այնքան էլ լուրջ չէ, սակայն հաշվի առնելով Դանի Կարվախալի վերադարձը, Վասկեսը կարող է հանգստանալու հնարավորություն ստանալ։
Ռոդրիգոն և Վալվերդեն շարունակում են գտնվել վերականգնողական փուլում, իսկ Նաչոն ինքնամեկուսացման պայմաններում է։
Los Merengues, Realmadrid.am