ՊՍԺ–ն ցանկանում է 200 միլիոն եվրոյի դիմաց գնել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Marca–ն։
Այսպիսով, նրանք ցանկանում են «սերուցքայիններին» պատասխան հարվածը հասցնել, քանի որ Մբապեն որոշել է կարիերան շարունակել Իսպանիայի մայրաքաղաքում։
23–ամյա ֆուտբոլիստը և «Ռեալը» մտադիր չեն որևէ առաջարկ դիտարկել։ «Ռեալում» կարծում են, որ բրազիլացին կարևոր է այդ թվում նաև մարքեթինգային տեսանկյունից, իսկ հարձակվողն իր ապագան տեսնում է միայն «Բեռնաբեուում»։
Վինիսիուսը ակումբում վայելում է բոլորի հարգանքը և մադրիդյան երկրպագուների սիրելիներից է։ Լատինամերիկացին հասկանում է, որ «Ռեալ Մադրիդից» ավելի լավ տեղ չկա իր համար։