Հոդվածներ

Marca. «Ռեալը» պատրաստ է վարձակալության հանձնել Մաստանտուոնոյին
22.04.2026
73 0

«Ռեալը» դիտարկում է Ֆրանկո Մաստանտուոնոյին վարձակալության հանձնելու տարբերակը։ 

Ինչպես հայտնում է Marca-ն, ակումբում կասկածի տակ չեն դնում 18-ամյա ֆուտբոլիստի տաղանդը, սակայն գտնում են, որ նրան անհրաժեշտ է անցումային շրջան ավելի քիչ պահանջներով, որպեսզի նա ավելի ստաբիլ զարգանա։ Ներկա պահին «Ռեալը» լրջորեն դիտարկում է նրան վարձակալության հանձնելու տարբերակը, ինչպես դա արեցին Էնդրիկի պարագայում, սակայն վերջնական որոշումը Ֆրանկոն կայացնելու է անձամբ։ 

Մաստանտուոնոն «Ռեալին» միացել է նախորդ ամռանը 45 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա վինգերը Լա լիգայում մասնակցել է 18 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված